«Երբ հոգումդ ներդաշնակություն է». Ելենա Բորիսենկոյի խոհափիլիսոփայական հրապարակումը

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով ներքին խաղաղության և երջանկության մասին իր պատկերացումներով։ Դերասանուհին նշել է, որ երբ մարդու գիտակցության մեջ դադարում է «պատերազմը», գալիս է երանության զգացումը, իսկ հոգում տիրում է լռությունն ու ներդաշնակությունը:

Ելենան շեշտել է գիտակցության կարևորությունը, որը թույլ է տալիս մարդուն լինել ինքնաբավ և թույլ տալ իրեն նույնիսկ այնպիսի քայլեր, որոնք կողքից կարող են թվալ էմոցիոնալ պոռթկումներ։ «Ես երջանիկ եմ, ես կարող եմ ինձ թույլ տալ ամեն ինչ»,- գրել է դերասանուհին՝ ամփոփելով իր միտքը «երանություն» բառով: Հրապարակված կադրերում դերասանուհին ներկայանում է մտախոհ և հանգիստ կերպարում, ինչը լիովին համահունչ է նրա գրառման բովանդակությանը: 

StarNews-ը ներկայացնում է Ելենա Բորիսենկոյի նոր հրապարակումը։

https://t.me/starnewstvv/542