StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Մաշ Իսրայելյանը ինստագրամյան իր էջի story բաժնում ջերմ և զվարճալի հոլովակ էր հրապարակել դստեր՝ Աննայի մասնակցությամբ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ ցույց էր տվել, թե հերթական անգամ ինչպես է կազմակերպել իր և որդու՝ Արեգի ժամանցը։
Արդեն հայտնել էինք, որ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել զույգի որդին։ Եվ հիմա՝ հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր անց, Իննան խնջույքի է մասնակցել ու դստեր հետ պարել այդ ընթացքում։ Պետք է նշել, որ Իննան բավականին խնամված և գեղեցիկ տեսք ունի։
Հայտնել էինք նաև, որ ծննդյան տարեդարձն էր նշում նաև շոումեն Արամ Մելիքյանի մայրը, ում ծննդյան անակնկալները սկսվել էին դեռ կեսգիշերից։ Արդեն օրվա ընթացքում Արամն ու ընտանիքի մյուս անդամները բազմաթիվ կադրերով էին կիսվել՝ ցույց տալով, թե ինչպես են նշել կարևոր այդ օրը։
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ նոր հոլովակով էր հանդես եկել՝ մի փոքր պատմելով, թե ինչ նախագծում է ընդգրկված։
92 տարեկանում մահացել է հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մայրը՝ Սիսի Հյուսթոնը։ Նշենք, որ լեգենդար երգչուհու մահից կարճ ժամանակ անց՝ 2015 թվականին կյանքից հեռացավ նաև վերջինիս դուստրը։