Ասատրյանների ընտիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրված երգչի Արամ Ասատրյանը 4 զավակ ունի 3 որդի և 1 դուստր:
Երգչի որդիներից մեկը՝ Սեդրակ Ասատրյանը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ: Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Արամ Ասատրյանի որդու մահը երկար տարիներ քննարկվեց։ Սեդրակն ամուսնացած էր և որդի ունի, ով կրում է՝ պապիկի անունը։
Պապիկի անունը կրող Արամը իր նշանածի և մայրիկի հետ եկել է հայրենիք: Նրանք պատրաստվում են հայրենիքում մեծ նշանադրություն անել:
Երեկ նրանք հորեղբոր`Արտաշի ընտանիքի հետ լավ ժամանակ են անցկացրել: Ինչպես իրենք են ասել`նշանդրեքը «սկսվել է»:
Արամը նշանադրվում է Աննա անունով աղջկա հետ: Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:
Աննան ԱՄՆ-ում զբաղվում է թարթիչների լիցք անելով և գեղեցկացնելով շատ կանանց: Ինչպես նշում են`աղջկա մոտ բավական լավ է ստացվում:
Աննան ԱՄՆ-ում է իր ընտանիքի հետ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` զույգը բավական մտերիմ է Տիգրան Ասատրյանի որդու`մյուս Արամի և նրա կնոջ` Լիլիթի հետ, այնքան մոտ, որ որոշել է իրենց քավոր-քավորկին ընտրել հենց նրանց:
Նշենք, որ ընդամենը ամիսներ առաջ Արամը հուզիչ ամուսնության անակնկալ էր արել սիրելիին, որի կադրերը ևս ներկայացրել էինք: