Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատամքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Այս անգամ նա հրապարակել է դստեր լուսանկարն ու գրել հետևյալը.
«Իմ անձնական տիկնիկը»:
Երգչուհին կրկին անգամ չի ցանկացել ցույց տալ իր փոքրիկի դեմքը:
Հավելենք, որ մի քանի օր առաջ երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց էր տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:
Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում: