Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին ինստագրամյան հարթակում բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, իսկ արդեն կեսգիշերին որդու`Տեսլայի հետ փչել տոնական տորթի մոմերն ու միասին երազանք պահել:
Հավելենք, որ դերասանուհին դարձավ 33 տարեկան:
Նշենք, որ Անին արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։
Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։
Անի Խաչիկյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում, հաճախ է հետևորդների հետ նոր գրառումներով կիսվում։
Նա հաճախ նաև որդու մասնակցությամբ հրապարակումներ է անում, արտահայտում իր սերն ու նաև երբեմն կիսվում միասին անցկացրած հանգստի կադրերով: