Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նորաստեղծ ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։
Ռուբենի կինը՝ Մերի Ղազարյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Մերին հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ:
Մերին հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում և հերթական հրապարակման մեջ երևում է`որքան է մեծացել փոքրիկ Վարդուհին:
Նշենք, որ փոքրիկը չափազանց նման է իր տատիկին և հայրիկին: Հավելենք, որ զույգը սիրվել է դեռ իրենց հարսանիքից:
Նրանց հարսանեկան տեսանյութերը ողողվել էին ողջ համացանցով մեկ:
Զույգի քավորն ու քավորկինը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են:
Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով: