Տարածված խոսակցություններին, թե ես աղանդավոր եմ, շատ ցավոտ եմ վերաբերվում. Գարիկ Պապոյան

  • Jul 22, 2024

Թովմաս Առաքելյանի «Հայացք» հաղորդաշարի ժամանա երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը խոսել էր տարիներ աեաջ իր անվան շուրջ պտտվող սկանդալային խոսակցությունների մասին`այն է` «Կյանքի խոսք»-ին հարելը:
«Տարածված խոսակցություններին, թե ես աղանդավոր եմ, շատ ցավոտ եմ վերաբերվում, նույնիսկ երեխաներիս կնունքի ժամանակ քահանան այդ հարցը տվեց։ Տարիներ առաջ անգրագետ ձևակերպած խոսքից է սկսվել այդ ամենը։ Ինձ հարցրեցին՝ «Կյանքի խոսք» աղանդից ե՞ք, ես էլ ասացի՝ ոչ, «Կյանքի խոսք» եկեղեցուց չեմ, ես չօգտագործեցի «աղանդ» բառը, փոխարենն ասացի «եկեղեցի», այդտեղից էլ սկսվեցին խոսակցությունները։ Հիմա պատասխանում եմ, որ դա սուտ է»,-նշեց Պապոյանը։

Մեկնաբանություն

Որոնում