Ընտանիքս ինձ սովորեցրել է սիրել հայրենիքը

  • May 02, 2022

Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սերինեն,ով բնավորությամբ ըմբոստ և երկար ծանր ու թեթև անող աղջիկ է, որոշում   կայացրեց,որը շատ փոխեց իր կյանքը:

Նրա խոսքերով ընտանիքից է սովորել և լսել, որ հայրենիքի համար պետք է պայքարել: Սերինեի ընտանիքը արմատներով Վանից է, 1828 թվականին գաղթել են այնտեղից, միշտ կարոտով ու ափսոսանքով են հիշելոր չեն մնացել ու պայքարել իրենց հողի համար:

<<Մեր տանը փոքր հասակից սովորեցրել ենոր պետք է սիրենք  հայրենիքը չպետք է սիրենք լոկ բառերով >>.-ասում է Սերինեն:

 

«Պատերազմի օրը առավոտյան Ս. Աննա եկեղեցում պատարագի էինք  Արցախից եկած ընկերներիս հետ,երբ իմացանք լուրընրանք շատ անհանգիստ էին մտածում էին իրենց  ընտանիքների մասինփորձում էին զանգել,սակայն չէր ստացվում,կապչ կար: Երբ հարցրի ինչու են լացում, ինձ պատասխանեցին, որ ես չեմ հասկանա  թե ինչ է պատերազմը, էնպես դուրս եկավ, որ եթե իրենք Արցախից են կհասկանան, իսկ ես չէ:

– Ի՞նչպես որոշոցիր գնալ

<,Տավուշյան դեպքերից հետո հարցազրույց էի արել Արցախյան առաջին պատերազմի կամավոր բժիշկ-գնդապետ Աիդա Սերոբյանի հետ,իր էջում տեսա գրառում,որ նա մեկնում է Արցախ և իրեն կամավոր բժիշկներ են պետք, իսկ ես հիշեցի,որ մասնակցել եմ առաջին բուժօգնության դասերի նաև քույրս բժիշկ է ու նա էլ ինձ շատ բան է սովորեցրել, էմոցիոնալ ֆոնի ներքո խոստացա նրան, որ կգնամ,սակայն ավելի ուշ գիտակցեցի թե ինչ պարտավորեցնող խոստում տվեցի,չմտածելով ընտանիքիս դեմ լինելու մասին:

 

Հաջորդ օրը զանգ ստացա տիկին Ստեփանյանից,հարցնում էր թե արդյոք դեռ չեմ փոշմանել,իսկ ես պատախանեցի,որ ոչ ես խոստացել եմ և կգամ:>>

Երբ Սերինեն իր ընտանիքի անդամներին ասաց,որ ուզում է գնալ Արցախ,ոչ ոք լուրջ չընդունեց,կատակի տվեցին և դա նրան ուրախացրեց:

Ամսի  28-ի  առավոտյան նա մեկնեց:

Ավտոբուսներով գնացին,հասնելուն պես նրանց զգուշացրինոր պետք է ուշադիր լինեն ու ևս մի քանի խորհուրդներ: Սկզբում 2 գիշեր մնացին անտառում,դժվարանում էր համակերպվել, որ այնտեղ բոլորը կարող են իրեն հրաման տալ,հրամանատարը 10-րոպում կարող է 10 հրաման փոխել:

Ի՞նչպես արձագանքեց ընտանիքդ.

 

<<Տանեցիների զանգերին չէի պատասխանում, բայց պապան զանգեց անծանոթ համարից ու ես պատասխանեցի, դժվարությամբ էր կապ հաստատել, իր խոսքերից հասկացա,որ շատ վրդովված է,ու ինձ շատ վատ էի զգում,առավել ևս երբ մաման իմացավսկզբում մեղադրում էի մերոնց, իսկ հիմա 1 տարի անց ես հասկացել եմ,  չպետք է վարվեի>>:

 

Իսկ ի՞նչպես էին վերաբերվում քեզ Արցախումչէ որ երիտասարդ աղջիկ գնացել էր այնտեղ:

 

<<Առաջին օրը այնտեղ մտաածում էին,որ կարող եմ իրենց սպասուհին լինելերկրորդ օրը մտածեցին ու հասկացան, որ ես շատ կոպիտ եմ սպասուհու համար, ավելի լավ է ամանները լվանամ, երրորդ օրը դարձա վիրակապ դնող,մտածել են անգամ, որ ես շպիոն կարող եմ լինել, հինգերորդ օրը արդեն իրենց կյանքն էին ինձ վստահում.սկզբում ինձ չէին ընդուոնում ես  էլ իրենց,դժվար էր այդքան երիտասարդների այդ վիճակում տեսնելը և առաջ գնալը,բայց մենք պարտավոր էինք>>

 

Սերինեի պատմելովամենադժվարը այն պահն էր , երբ տղաները իրենց գրքոււյկներն ու հեռախոսները տալիս էին նրան ու ասում, որ եթե չգան դրանք տա իրենցհարազատներին ու ասի , որ իրենք նրանց շատ են սիրում:

<<Ես ամեն անգամ նրանց մտքերը ցրելու համար ասում էի,որ դուք էլ կգաք կտաք,ես չեմ տա>>:

 

Պատերազմը ինձ սովորեցրեց,ավելի արժևորել ընտանիքս ու հայրենիքս, ես  փորձում եմ, անել այնպես,որ ինչ-որ կերպով օգնեմ առաջ գնալ մարդկանց, իսկ մարդկանց առաջ տանելով ես առաջ եմ տանում իմ հայրենիքը,որի համար զոհվեցին մեր տղաները:

Սիլվի Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս

Մեկնաբանություն

Որոնում