Վերջին շրջանում հայկական շոուբիզնեսում նոր անուններ են հայտնվում։ Հայ երգարվեստի նոր սերունդը ոճային է, հետաքրքիր ու տաղանդավոր։
Այսօր կրկին անգամ կխոսենք երիտասարդ երգչուհի Էլեն Երեմյանի մասին, ով հանրության համար հայտնի է որպես Բրյունետ: Թեման` նրա անձնականում տեղի ունեցած իրադարձություններն են ու դրանց հույժ գաղտնի պահելը:
Ընդամենը ամիսներ առաջ StarNews-ը գրեց այն մասին, որ երգչուհի Բրյունետը պատրաստվում է ամուսնանալ: Դե`ինչպես միշտ, այս լուրը համապատասխանում էր իրականությանը:
Եվ ահա վերջերս երգչուհին ամուսնացել է իր ընտրյալի` 12 club-ի հիմնադիր Նարեկ Մանուկյանի հետ, սակայն, ինչպես միշտ, գաղտնի է պահել անձնական կյանքում տեղի ունեցած նաև այս մեծ իրադարձությունը:
StarNews-ը փորձեց նամակագրական միջոցով կապ հաստատել երգչուհու հետ և այլ մանրամասներ հայտնի դարձնել, սակայն մեր հաղորդագրությունը մնաց անպատասխան:
Ինչևէ`շնորհավորում ենք և մաղթում երջանկություն