8 պատճառ, թե ինչու է տղամարդ լինելը վատ (18+)

  • Mar 27, 2020

1. Ամենուր մազեր

Մազեր: Ամենուր մազեր: Պարանոցին: Մեջքին: Կրծքի վրա ու որովայնին: Իհարկե բոլորն էլ ինչ-որ չափով մազոտ են, և երբեմն դա գրավիչ է, բայց ոչ միշտ: Թևատակերի մազերը ստիպում են քրտնել. դա լավ է առողջության համար, բայց այդքան էլ հարմար չի: Եվ ընդհանրապես. ու՞մ են պետք ոտքերի բութ մատների մազերը: Ինչի՞ համար են պետք ականջների մազերը: Ամեն առավոտ նույն անհաջող փորձերը նորմալ սափրվել և նախամարդու նման չլինել:

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, 0IXSIFPFIj7eOfCXSfd17JunN0IMGI5q [arajin]

2. Երբ էրեկցիան մատնում է

Կյանքը դաժան բան է: Երբ տղաները երիտասարդ են, էրեկցիայի հետ խնդիրներ չունեն, անհետաքրքիր են աղջիկներին, քանի որ պզուկոտ են, ամաչկոտ, չեն կարողանում շփվել հակառակ սեռի հետ: Իսկ երբ մեծանում են և գրավիչ դառնում, սեքսով զբաղվելու ավելի շատ հնարավորություններ ունեն, սկսվում են էրեկցիայի հետ խնդիրները:

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, LhYO30qoj2KxThbU5ooQbKGzs4UbGR7q

3. Վատ սեքսը միշտ տղամարդու մեղքն է

Երբ խոսքը գնում է սեքսի մասին, չգիտես ինչու ամենամեծ ճնշումը դրվում է տղամարդու վրա: Սկզբի համար նա պետք է արթնացնի իր առնանդամը, իսկ դա կախված է կնոջ գրավչությունից, հարմարավետությունից, առողջությունից և սթափությունից: Իսկ երբ ինչ-որ բան այնպես չի գնում, չգիտես ինչու, տղամարդն է մեղավոր: Անհավանական է, բայց փաստ. կանայք նույնպես կարող են սիրով վատ զբաղվել:

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, wmbKdKQO8pP5J0qIQ4CD6mnuG6xOgpR7

4. Քեզ կարող են մանկապղծի տեղ դնել

Չգիտես ինչու, մանկապիղծների թեմայից ավելի շատ տուժում են նորմալ տղաները, քան ռեալ ու վտանգավոր այլասերվածները: Հիմա հայրիկները երկու անգամ ավելի երկար են մտածում իրենց փոքրիկներին զբոսանքի կամ խաղահրապարակ տանելիս, քանի որ մեծահասակ կանայք կարող են նրանց «թարս» նայել:

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, 2oeOv2WJ23YOOo75o9dd3pdSuQ8gX8hT

5. Պահպանակներ

Այո, պահպանակներն օգնում են կանխել անցանկալի հղիությունն ու պաշտպանվել սեռավարակներից: Բայց պահպանակներն իսկական զիբիլ են: Դժվար է գտնել հարմար չափս, իսկ պահպանակ հագնելն իսկական տանջանք է: Դրանք լիովին սպանում են սեքսի տրամադրվածությունը, իսկ պահպանակով սեքսը բանի պետք չի:

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, B9yybCEIxICiwNYCb4tzx8FD78LX1OsN

6. Կանայք «չորում» են տղամարդկանց

Ընդունված է համարել, որ հենց տղամարդը պիտի անի առաջին քայլը, մոտենա ու անծանոթ աղջկան ասի` «Ողջույն» և, հույս տածի, որ կարժանանա նրա պատասխանին: Իսկ աղջիկները հիմնականում արհամարհանքով են պատասխանում նման քայլերին, ինչն էլ սարսափելի խոցում է տղաների ինքնասիրությունը:

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, uXJnrz6ADC1N6vIgdknAoCVkv8XnHLku

7. Նորմալ է համարվում, որ կինը կարող է ապտակել տղամարդուն

Հասարակության կողմից ընդունված բռնության ավելի սովորական մեթոդ չկա: Կինը կարող է հեշտորեն ապտակել տղամարդուն, և դա ոչ ոքի չի զարմացնի: Եթե տեսնես, որ փողոցում ինչ-որ կին ապտակում է տղամարդուն, դա չես ընկալի որպես դաժանության արտահայտում. քեզ պարզապես հետաքրքիր կլինի, թե ինչ է արել տղան, որ արժանացել է ապտակի:  

10 причин, почему быть мужчиной плохо BroDude.ru brodude.ru, 16.07.2013, ybHoBvk7hir5YudC4wFH15fTQXL6oYyi

8. Ամորձիներին հարված ստանալը ցավոտ է

Դա տևում է մի քանի րոպե, բայց այդ մի քանի րոպեները լի են անտանելի ցավով: Սարսափելի է: Եվ այո, դրանից հետո կարող են բազմացման հետ խնդիրներ լինել: Ո՞վ է ցանկանում անպտուղ մնալ:

Մեկնաբանություն

Որոնում