Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը: Բագրատ Սրբազանն օրերս պարզորոշ նշել էր, որ մայիսի 26-ի հանրահավաքում կարող են իրենց պատասխանն ստանալ պայքարի հետագա ընթացքի, ապագա հնարավոր վարչապետի թեկնածուի հետ կապված ու մի շարք այլ կարևոր թվացող հարցեր:
Մշակույթի մի շարք գործիչներ տեսաուղերձների միջոցով իրենց աջակցությունն են հայտնել հանրահավաքին՝ նշելով՝ Մայիսի 26-ին լինելու են Հանրապետության հրապարակում։
Դերասանուհի Անաիս Սարդարյանն էլ թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել՝ ընդգծելով.
«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության։ Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու»։