«Բացարձակ Արժեք» հաղորդմանը հյուրը Մարիամ Մելիքյանն էր։
StarNews-ը հետևելով զրույցին` առանձնացրել է հետևյալը։
Մարիամ Մելիքյանը եկել է Հայաստան ամուսնու հետ՝մասնակցելու մորաքրոջ աղջկա հարսանյաց արարողությանը։
Այս մասին նա ասեց.
«Կարծես թե առիթ եմ ման գալիս ,որ գամ Հայաստան ։Մի փոքր հրավերի դեպքում թե´ գործնական,թե՛ անձնական, ոգևորությամբ ընդունում և գալիս եմ»։
Վերջին շրջանում Մարիամ Մելիքյանը նկարահանվել է տեսահոլովակում ։Այդ մասին դերասանուհին հետևյալը պատմեց.
«Իրականում առաջարկը ստացվում է ,որ ես եմ արել։Տեսա Գևորգ Մկրտչյանն իր «story» բաժնում տեղադրել էր հարց ,թե ում կցանկանաք տեսնել ,որպես հերոսուհի մեր տեսահոլովակում։ Ես անգամ չգիտեի, որ Հայկոի հետ տեսահոլովակ են նկարահանելու։ Գրեցի` Մարիամ Մելիքյանին։ Գևորգ Մկրտչյանն իմ մանկության ընկերներից է ։Նույն բակում ենք մեծացել ՝նույն շենքում։Գևորգը գրեց «դու Հայաստանում ես՞»։Նա չմտածեց, որ ես կատակ եմ անում և ասեց. «Եթե Հայաստանում ես` չի քննարկվում անգամ այդ հարցը, իհարկե դու կնկարվես»։Ասեցի, որ կատակում էի,ասեց`«անկեղծ ասած քեզանից լավ ու ավելի սիրուն ,ավելի հարմար տարբերակ չկա։Արդեն որոշված է,որ դու պետք է նկարվես»: Մենք մեկ օրում բեմադրել էնք պարը: Ինձ թվում է ստացվել է ,որովհետև ես պարուհի չեմ ՝դերասանուհի եմ։ Տարբեր կարծիքներ կային ,մարդիկ կային խիստ սկսեցին դատել։ «Փայտի պես կանգնած է ,պլաստիկ չի շարժվում»`մոռանալով այն փաստը,որ ես ընդամենը դերասանուհի եմ։ Փորձում էին ավելի սիրունացնել տեսահոլովակը և ինձ թվում է շատ լավ էլ ստացվել է»։
Հիշեցնենք,որ Մարիամ Մելիքյանը երկար ժամանակ է` ինչ չի երևում տեսախցիկների առաջ։Դժվար չի եղել արդյոք՞ դերասանուհուն այդ երկարատև դադարից հետո նորից նկարահանվել։Այս մասին նա ասեց.
«Ես երբ երկար ժամանակ չեմ լինում էկրաններին,այդ ընթացքում շատ եմ վերանայում կատարած աշխատանքս։Հետո, երբ ունենում ես նորից հնարավորություն հայտնվելու էկրանին, փորձում ես շտկել ինչ-որ բացեր։
Օրինակ.՝ նախորդ հարցազրույցներին ինձ դուր չէր գալիս ,որ լարված շարժումներ էի անում,արդեն դրանից հետո փորձում էի նույնը չանել։Ես շատ-շատ եմ սիրում իմ աշխատանքը և բավականություն եմ ստանում։Սակայն քննադատված լինելս երբեք չի դադարել ։Ես մինչև օրս էլ քննադատված եմ ,բայց այդ քննադատված լինելն ինձ ինչ որ չափով օգնում է։Օգնեց նրանում,որ չմոռացվեցի։Ես տասը տարի է` չկամ էկրաններին,բայց ինձ ոչ մի օր չեն մոռացել։Լրագրողների նյութերի շնորհիվ, նրանք անընդհատ առիթ են տվել,որ մարդիկ ինձ հիշեն:Թեկուզ չար մեկնաբանություններով, ես չեմ չարանում,որովհետև ես խղճում եմ իրենց։Իրենց հոգիներն են փտած ,իրենց ներսն է վիրավոր։Իրենք չունեն սիրուն, հետաքրքիր կյանք և ժամանակ ունեն դիմացինի կյանք այդքան մտնելու։Մի հատ էլ քննադատելու,մեկնաբանություններ թողնելու։ Սկզբում շատ էի ազդվում։Մտածում էի`ի՞նչ եմ արել ,որ այսքան չարացել են իմ նկատմամբ։Քո ազգի որոշ զանգված քեզ քննադատում ու վիրավորում է։Դու ապրում ես թշնամու հողում,որտեղ որ թշնամի ազգի ներկայացուցիչներից շատերը քեզ հավանում են։Դու հայրենիքն ես ներկայացնում, և գովեստի խոսքեր են միշտ հնչում։«Ին՜չ համեղ է հայկական խոհանոցը ,մենք չգիտեինք, որ հայերն այսքան մաքրասեր են»։Եվ քո ազգից այսքան վատ մեկնաբանություններ. կանայք ,ովքեր թողած իրենց խոհանոցը, գրում են «այս փնթիի մասին հերիք է խոսեք»:Եթե ես վատ կյանքով ապրեի, մեկ է քննադատելու էին,ասելու էին «բա տենց պետք է լիներ ,թողել ես մեր հողերը գնացել ես թշնամու հողում ես ապրում»։Դա էլ էին քննարկելու։Արդեն հարմարվել եմ, հագնես բաց` քննարկելու են ,փակ ՝քննարկելու են,գիրանաս,նիհարես ՝քննարկելու են, դիմահարդարվես, չդիմահարդարվես` երկու դեպքում էլ քննարկելու են։Մեր ազգն է այսպես . սիրում է քննարկել և քննադատել։Ինձ թվում է ազգս շատ դրական կողմեր ունի, դա էլ թող լինի միակ վատ կողմը»:
Վերջերս լուրեր էին պտտվում ,որ դերասանուհին բաժանվել է ամունուց:
Տվյալ թեմայի մասին անդրադառնալով`դերասանուհին նշեց.
Նա ասեց.
«Լուրերը կեղծ են ,անգամ չեմ տվել հնարավորություն կամ մեակնաբանություն,որ նման ենթադրութուն անեն և իրենց թույլ տան նման նյութ և վերնագիր օգտագործել։Չեմ զարմանում,որովհետև այնքան բան չի վերաբերվում իրականությանը,որ շատ հանգիստ եմ տանում»։
Մարիամ Մելիքյանի ինստագրամյան էջից պարզ է դառնում,որ նա չի թաքցնում իր հայ լինելը։Անգամ մեքենայի պետհամարանիշները հայկական են։Դերասանուհին խոսեց անվտանգության մասին.
« Այնտեղ շատ հանգիստ և հարգանքով են վերաբերվում հայերին ։Սա թող թշնամի ազգի հանդեպ գովեստի խոսք չթվա ։Ես ասում եմ այն, ինչ-որ իրականություն է ։Անգամ մենք այստեղից մեծ հայկական դրոշ էինք առել ,որ պետք է կախեինք մեր պատուհանին։Աղջիկս էր շատ ուզում։Կայն մարդիկ, որ պատուհաններին իրենց դրոշն էին կախել։Նա ասեց կարող՞ ենք մենք էլ կախել ,ասեցի՝իհարկե։Առանք հայկական դրոշ ,որ տանենք կախենք։Այո հայկական համարանիշներով եմ վարել մեքենաս 3-ից 4տարի:
Ներկա պահին հայկական չի,բայց շուտով էլի կլինի։Ես հպարտանում եմ,որ հայուհի եմ։Շատ եմ սիրում իմ Հայաստանը։Իմ համար Ստամբուլում ապրելը կարելի է ասել անօդ ապրել է։ Որ գալիս եմ այստեղ` խորը շունչ եմ քաշում և հայկական հողի վրա եմ ինձ ամուր զգում կանգնած։Ես ամեն օր քնում ու արթնանում եմ այն մտքով ,որ մի օր կվերադառնամ ու ոչ մի տեղ չեմ գնա Հայաստանից»։
Մարիամը խոսեց իր և սկեսուր սկեսրայրի հարաբերությունների մասին.
«Դժվար չի եղել,որովհետև ես էլ եմ հարմարվող տեսակ ,սկեսուրս էլ շատ լավ կին է։Ազգությամբ քուրդ է, հարգում և սիրում է ինձ,շատ է փորձում օգնել։Տարբերություններից կասեմ,որ սկեսուրիս կողմի մարդկանց մոտ ընդունված չէ բաց հագուստով ներկայանալը:Ես կյանքում կարողանում եմ ապրել այնպես ,որ իմ կողքի մարդկանց չնեղացնեմ։Չկա բան ,որ ասեմ անհանգստացրել է ,խանգարել կամ ճնշվել եմ։
Իմ տանը ես ապրում եմ հայեցի ,եթե իմ տանն եմ` պետք է հարմարվեն իմ կանոններին :Իսկ եթե ես եմ գնում ՝բնական է ,ես եմ հարմարվում իրենց մի երկու ժամով և գալիս եմ տուն»։
Երեխաների ,նրանց դաստիրակության մասին դերասանուհին խոսեց հաղորդման վերջում.
«Դժվար է ապրել արտերկրում վախով ,որ քո բալիկն անպայման իմանա` ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը ,աղոթքը իմանա:Մեզ փոքր ժամանակ սխալ են մեծացրել ,որ հատակին նստած էի լինում ՝մայրս ասում էր վեր կաց, նամազ չես անում։Նամազը դա աղոթք է։ Բառերը, թարգմանությունը ուսումնասիրել եմ` դա մուսուլմանական աղոթք է Աստծուն ։Ոնց մենք Հայր մերն ենք ասում ,իրենք էլ այդ դիրքով են աղոթում։ Ինչքան մեծանում եմ այնքան հասկանում եմ,որ իսկական մարդ լինելն ու մարդ գտնելը դժվար է։Իմ համար մարդ լինելն է բացարձակ արժեք»։