«Ծնունդդ շնորհավոր ինձ ծնունդ տվող»… Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումն ու շնորհավորանքը մայրիկին

Ամուսնությունից հետո հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը առավել ակիվ է սոցիալական էջերում և հաճախ է իր անձնական կյանքին վերաբերող հրապարակումներ անում։ 

Կնոջ և դստեր մասնակցությամբ հոլովակները առավել սպասված են հետևորդների կողմից։

Հրաչ Մուրադյանը, երբեմն նաև իր մայրիկի մասնակցությամբ հրապարակումներ է անում, իսկ այսօր այդ հրապարակումը առավել քան հատուկ է։ Հաղորդավարի մայրիկը նշում է ծննդյան տարեդարձը և Հրաչ Մուրադյանն էլ՝ հրապարակելով լուսանկար շնորհավորել է նրան.

«ծնունդդ շնորհավոր ինձ ծնունդ տվող».- գրել էր նա ու հավելել, որ հետևորդները ևս կարողեն շնորհավորել։