Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը շատ ակտիվ է իր գործունեության մեջ։ Մարդիկ, ովքեր հետևում են Դիանային նաև սոցիալական ցանցի էջերի միջոցով, գիտեն, թե նրա կյանքում որքան կարևոր տեղ է զբաղեցնում ընտանիքը՝ հատկապես մայրը։
StarNews-ի աչքից չի վրիպել, որ այսօր Դիանան իր ինստագրամյան էջում հայտնել է, որ իր մայրիկի ծննդյան տարեդարձն է, որի առթիվ նրան բազմաթիվ անակնկալներ են սպասվում։
Դիանան նախ հուզիչ գրառում էր արել.
«Ամեն տարի, իսկ ավելի ճիշտ` ամեն վայրկյան գնալով ավելի եմ զգում, որ կյանքս առանց մայրիկիս բովանդակություն չունի, որ ես առանց նրա չեմ ուզում լինել ու ապրել: Գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ երջանկության մասին իր պատկերացումներն ունի. այսօր շատ բան է փոխվել, շատ թանկ բաներ էժանացել են և հակառակը: Ինձ համար երջանկությունս մայրս է, երեխաներս են… Ամեն Աստծո օր քնելուց առաջ աղոթում են նրանց առողջության, անփորձանք և մշտապես Աստծո հովանու ներքո լինելու համար:
Թիկունքս մայրս է, ուժս` ևս, և կյանքիս ապրած ամեն օրվա համար բոլոր երկրավորների մեջ շնորհակալ եմ միայն իրեն….
Մամ ջան, դու պարզապես եղիր ինձ հետ, իմ կողքին, և ամեն դժվարություն կհաղթահարվի. ինձ պետք է միայն քո անփոխարինելի ներկայությունը։
Բարով ես ծնվել…
Աստծո օրհնանքով ու բարի կամքով ուզում եմ շնորհավորել քեզ և զգալ շոշափելի ներկայությունդ Հավերժ»: