Ձեր գովազդն այստեղ

Ի՞նչն էր պատճառը ֆուտբոլի ժամանակ տեղի ունեցած միջադեպի

  • Sep 11, 2023

Այսօր՝ ժամը 20։00-ից Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մադզադաշտում մեկնարկել է Եվրո 2024-ի որակավորման Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը։ Խորվաթներն առաջինը բացեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Անդրե Կրամարիչը։ Խաղին ներկա էին Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ երկրպագուները Արցախի դրոշ են մտցրել խաղադաշտ։

Խաղին ներկա էին մի քանի պաշտոնյաներ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք։

Ֆուտբոլային հանդիպումը, սակայն, աչքի ընկավ ոչ ֆուտբոլային մի քանի դրվագներով։ Նախ՝ առաջին կեսի վերջնամասում մարզադաշտի երկնակամարում հայտնվեց Արցախի դրոշը՝ դրոնով ամրացված: Մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում մնալուց հետո դրոշը դուրս բերվեց մարզադաշտից՝ երկրպագուների՝ «Արցախ, Արցախ» բացականչությունների ներքո: Պետք է նշել, որ հոտնկայս ծափահարում էին նաև խորվաթ երկրպագուները։

Հանդիպման ընթացքում գրանցվեց նաև տհաճ միջադեպ։ Տրիբունաներում ծեծկռտուք էր սկսվել հայ և խորվաթ երկրպագուների միջև, որի էքսկլյուզիվ կադրերն էլ առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։

Մեկնաբանություն

Որոնում