StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը այսօր լուսահոգի հայրիկի մասնակցությամբ հրապարակումներ էր արել՝ կից գրառմամբ նշելով, որ այսօր լրանում է նրա 57-ամյակը։
Արդեն հայտնել էինք, որ դեռ 2 շաբաթ առաջ լույս աշխարհ է եկել լրագրող Անի Քոչարի դուստրը։ Արդեն այսօր Անին նոր հուզիչ հրապարակում էր արել՝ պատմելով Արցախյան իրադարձությունների ժամանակ իր ապրումների և դստեր ծննդի մասին։
Հայտնել էինք նաև, որ Արամեն նշել է ծննդյան 41-ամյակը և ինչպես պարզ է դառնում նրա և կնոջ՝ Աննա Թովմասյանի հրապարակումներից, երգիչը ծննդյան օրը նշել է Փարիզում։
Անաիս Սարդարյանն էլ վեճի էր բռնվել պարեկների հետ, ովքեր փորձել էին խոչընդոտել դերասանուհու կազմակերպած կամավորական աշխատանքը։ Ավելի ուշ Անաիսը մեկ այլ տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ պարզաբանել է իրավիճակը պարեկների ղեկավարի հետ։
Աշխարհահռչակ ռեփեր Դրեյքն էլ ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով աշխատանքային դադար է վերցրել։ Ըստ արևմտյան պարբերականների, հնարավոր է, որ ռեփերի մոտ չարորակ ուռուցք է զարգացել։