Փետրվարի 10-ին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Երեկ սիրված շոումենի հուղարկավորությունն էր:
StarNews-ը հանդես էր եղել ուղիղ միացմամբ, որի ընթացքում խոսել էր նաև Ալիկ Հակոբյանի ընկերների հետ:
Նրանցից յուրաքանչյուրն իր ցավն էր հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ալիկն ու կինը` Լուիզան, չափազանց կապված ամուսիններ էին: Լուիզայի ինքնազգացողությունը հենց հոգեհանգստի ժամանակ վատացել էր: Նրա համար շտապ օգնություն էին կանչել:
Լուիզան անդադար կրկնում էր` «Ինձ մենակ թողեցիր, մնացի մենակ» արտահայտությունը:
Տեսանյութը`ցավալի դեպքի մասին: