Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը օրեր առաջ հաստատել են իրենց հարաբերությունները:
Նրանք ինստագրամյան էջում հրապարակել էին տեսանյութ, որում բացահայտել են՝ երկուսից ով է առաջինը սեր խոստովանել մյուսին:
Այդ օրից ի վեր նրանք միմյանց մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդելով հրապարակումներ են անում:
Ըստ ամենայնի`լուսանկարներն արխիվային են, սակայն գաղտնի ժամանակահատվածում որևէ հրապարակում չարած զույգը «կուտակել» է ռոմանտիկ ու ջերմ լուսանկարներ, որոնցով կիսվում է երկրպագուների հետ:
Նշենք նաև, որ օրերս «Կյանքի ուղիներով» հաղորդման ընթացքում Գևորգը խոստովանեց, որ գտել է իր կյանքի սիրուն: