«Կռիվներ են լինում, չենք հասկանում իրար». Ռոմելա Սարգսյանը`ամուսնու և համբույրի տեսարանների մասին

  • Sep 27, 2023

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորրեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։

Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմցս քմնարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։

Ռոմելան իր տարբեր խաղընկերների հետ ունեցել է համբույրի տեսարան, սակայն մի առիթով նշել էր, որ դա համարձակության հետ կապ չունի.

«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան կամ դերասանուհի պետք է իր մասնագիտությանը մոտենա ճիշտ կետից և դա համարձակության հարց կամ խնդիր չի։ Այսինքն՝ եթե դու ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն շատ լավ գիտես հետևանքների մասին։ Հայաստանում գուցե դա համարձակություն է, բայց ես իմ տեսակետն եմ ասում որ դա համարձակության խնդիր չի»։

Ռոմելայի ամուսինը ևս մասնագիտությամբ դերասան է ու դերասանուհու խոսքով գիտի՝ թե ում հետ է ամուսնացել.

«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուտնանաք։

Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բա՛ց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։

Մեկնաբանություն

Որոնում