Հոկտեմբերի 14-ին հայտնել ենք, որ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։
Գաղտնիք չէ, որ Մելիքյանների ընտանիքը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում և ողջ օրը՝ օնլայն ռեժիմով, նրանք պատմել ու ներկայացրել են, թե ինչ է կատարվում հիվանդանոցում։
Նախ նրանք հրապարակել էին հոլովակ հիվանդանոց գնալու ճանապարհից, որտեղ երևում էր՝ ինչպես է լաց լինում Արամի կինը։
Հետո արդեն հուզված էր ողջ ընտանիքը։
Որդու ծննդի պահին հանդիսավարը վիրահատարանում էր և երեխայի առաջին ճիչը լսելով` նա չկարողացավ զսպել արցունքները, ապա նաև երեխաները հերթով առաջին անգամ տեսան իրենց եղբորն ու հուզմունքով փորձում էին հասկանալ՝ ում է նման։
Տիգրանի ավագ եղբայրը`Անրին, շատ է սիրել իր եղբորը: Մելիքյանները շատ հաճախ նաև հենց 2 որդիների մասնակցությամբ հրապարակում են անում`պատմելով Անրիի սիրո մասին:
Հերթական անգամ ևս նրանք պատմել են, որ Անրին օրը 2 ժամ գրկում ու հիանում եմ է նորածին եղբորով: