Տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստանի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի էր ունենում երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու`Նարեկի հարսանիքը:
Երեկոյի ավարտին, երբ փեսան նետում է իր փոքրիկ ծաղիկը` որպես տարոսի նշան, այն բաժին է հասել երգչուհի Լուսինե Պողոսյանին, ով ուրախությամբ վերցնելով և ցույց տալով իր բռնած ծաղիկը`պատահմամբ ցույց է տալիս նաև իր ներքնազգեստը:
Նշենք նաև, որ Հենց ռեստորանում զույգին մեղրով ու լավաշով դիմավորել էր Սամվելի կինն ու մայրական օրհնանքը տվել: Կադրերից երևում էր`որքան է գեղեցկացել Սամվելի կինն ու որքան գեղեցիկ է սկեսուրի կարգավիճակում:
Նարեկի և իր սիրելիի`Օլգայի հարսանյաց շքեղ կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ 2023-ի աշնանը տեղի է ունեցել երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու նշանադրությունը:
Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում կայացել էր Նարեկի և նրա սիրելիի`Օլգայի նշանադրության շքեղ արարողությունը:
Երեկոյի մեկնարկը տրվել էր Տեր հոր աղոթքով և օրհնությամբ, ինչից հետո լցվել էին բաժակներն ու դրվել էր հարսնացուի մատանին:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, իսկ զույգին անակնկալ էր արել երգիչ Սարոն:
StarNews-ը ներկայացրել էր նշանադրությունից տեսանյութ, որում փեսացուն երգում էր երգիչ Էրիկի հետ: