StarNews-ը ներկայացնում է սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի զոքանչի`Անիի նոր լուսանկարը, որն ունի տարիների վաղեմություն: Անին, բնականաբար, այս տարիների ընթացքում էլ ավելի գեղեցկացել է:
Հետևելով այս լուսանկարին` երևում է, որ նա անցյալում էլ շատ գեղեցիկ է եղել, հիմա էլ`դժվար է ասել, որ նա տատիկ է:
Հավելենք, որ Գուրգեն Դաբաղյանի զոքանչը, առհասարակ, բավական ակտիվ է համացանցում։ Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան։ Անին միշտ ներկայանում է գեղեցիկ և խնամված կերպարներով:
Հավելենք, որ Անին հաճախ է հրապարակումներ անում դուստրերի մասնակցությամբ, սակայն քչերին է հայտնի, որ նա նաեւ որդի ունի: Վերջերս Անին եզակի սթորի էր հրապարակել որդու հետ: Ի դեպ, վերջինս բավական ակտիվ է համացանցում, նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր կյանքից, այդ թվում՝ ընտանեկան հրապարակումներ է անում: «Գեղեցկուհի մայրիկիս հետ»,-լուսանկարներից մեկին կից գրել էր նա:
Հավելենք նաեւ, որ Անին մեկ առիթով նաեւ ներկայացրել է իր տունը:Տեսանյութից պարզ էր դարձել, որ Գուրգեն Դաբաղյանի կնոջ՝ Իննայի ծնողները շքեղ պայմաններում են ապրում: Հիշեցնենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականին: Անին համացանցում մեծ քննարկման էր արժանացել դեռ հարսանիքի օրվանից: Ամբողջ համացանցը քննարկում էր նրա երիտասարդ լինելը:
Հավելենք, որ Իննան խոստովանել է, որ շատերին թվում է, թե Անին իր խորթ մայրն է: Հիշեցնենք նաեւ, որ Իննայի ծնողները շատ ջերմ հարաբերություններ ունեն Գուրգենի հետ: Նրանք հաճախ են միասին վայելում իրենց հանգիստը: Գուրգենի ծննդյան օրն Անին այդ առիթով լուսանկար էր հրապարակել, որում նշել էր, որ Գուրգենն աշխարհի ամենալավ փեսան է: