Երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր աշխատանքային գործունեության հետ կապված և մշտապես փակ է պահել իր անձնական կյանքը՝ պարբերաբար նշելով, որ չի սիրում խոսել այդ թեմայով։
Այնուամենայնիվ, ամուսնությունից հետո, երգչուհին սկսեց առավել հաճախ անձնական հրապարակումներ անել ու ժամանակ առ ժամանակ խոսել այդ մասին։
StarNews-ը հետևելով Սիլվա Հակոբյանի նոր լուսանկարներին նկատում է, որ սիրված երգչուհին ասես հոգնած և հյուծված տեսք ունի: Այս տպավորությունը, ըստ ամենայնի, կապ ունի երգչուհու չափից շատ նիհարելու հետ,որը հատկապես տեղի ունեցավ 2-րդ դստեր ծնունդից հետո:
Հիշեցնենք,որ երգչուհին իր հղիության ողջ ընթացքում և երեխաների ծննդից անմիջապես հետո աշխատել է: