Ձեր գովազդն այստեղ

Շնորհակալ եմ, որ քո նման քույր ունեմ. Արամ Ասատրյանի նախկին հարսը`երգչի դստեր մասին

  • Mar 25, 2024

Հայտնել ենք, որ երեկ բոլորի կողմից սիրված գուսան Արամ Ասատրյանի դստեր` Զվարթի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով Արտաշի 2 դուստրերը`Սյուզին և Մարին, գնացել էին հորաքրոջը շնորհավորելու:

Սյուզին ծննդյան տարեդարձից մի քանի կադրեր էր հրապարակել, որտեղ միայն քույրերով էին:

ԱՄՆ-ում գտնվող Կարմենը, ով Զվարթի մահացած եղբոր կինն էր, ջերմ շնորհավորանք է ուղղել Զվարթին`ասելով, որ շատ ուրախ է, որ նրա պես քույր ունի: Կարմենը ջերմ խոսքերով բարին է մաղթել սիրված երգչի դստերը, ում հետ չափազանց մտերիմ հարաբերություններ ունեն:

Նշենք, որ Արամի որդու` Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով: Կարմենն ու նրա ամուսինն այժմ բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանք չափազանց ջերմ հարաբերություններ ունեն և մեկը մյուսին ժամանակ առ ժամանակ սեր են խոստովանում ինստագրամյան հարթակում:

Վերջերս էլ Կարմենը համատեղ տեսանյութ էր տարածել`կրկին անգամ սեր խոստովանելով ամուսնուն.

«Բոլոր զույգերին ցանկանում եմ զգալ այն, ինչ մենք ենք զգում ամուսիններով,ամեն օր ավելի ու ավելի եմ սիրում իմ հրաշք ամուսնուս»,-գրել էր նա:

Մեկնաբանություն

Որոնում