Վերջերս մայրացած սիրված երգիչ Սևակ Ամրոյանի կինը`Քրիստինանծ բավականին սիրված է համացանցում: Քրիստինային հետևում են Սևակի որկրպագուներն, ովքեր նույնչափ սիրում են նրա կնոջն ու արդեն իսկ առավել շատ սպասում նրա հրապարակումներին:
Երեկ հայաստանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում շքեղ երեկո էր, որին մասնակցում էին մի շարք շոու բիզնեսի հայտնի դեմքեր`Սարո, Ռազմիկ Ամյան, Հռիփսիմե Հակոբյան, Լուիզա Ղամբարյան, Սարգիս Եղիազարյան և ուրիշներ:
Նրանց թվում էր նաև Սևակ Ամրոյանը`իր կնոջ հետ, որի ժամանակ արված կադրերում երևում է, որ Քրիստինան մայրանալուց հետո էլ ավելի է գեղեցկացել:
StarNews-ը մարտի 30-ին հայտնել էր, որ հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը`Քրիստինան, ծնողներ են դարձել:
Սևակը հրապարակում էր արել իր փոքրիկի մասնակցությամբ`գրելով հետևյալը.
«Ու փոխեց ամեն ինչ»:
Այս օրերին ընտանիքը գտնվում է Երևանում: Երևանյան ռեստորաններից մեկում ընտանիքը ոչ շատ մեծ`ամենամտերիմ մարդկանց շրջապատում, նշել է փոքրիկի 40 օրականը:
Նշենք, որ վերջերս Սևակի կինը փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու նշել, որ իրենք վերադարձել են տուն:
Ավելի վաղ գրել էինք, որ զույգը չէր ցանկացել հայտնել իրենց երեխայի սեռը`այդպիսով պահելով հետաքրքրությունը: Երեխայի ծնունդի վերաբերյալ հրապարակման մեկնաբանություններում հետևորդները տարբեր բարեմաղթանքներ էին գրում`շնորհավորելով զույգին:
Նշենք, որ Սևակն ավելի վաղ շնորհավորել էր կնոջ ծննդյան տարեդարձը`հրապարակելով հուզիչ կադրեր, որտեղից էլ պարզվեց, որ կինը հղի է: