Երեկ երգիչ Անդրեն ներկայացավ նոր երգով, որի երգի բառերը հետևյալ կերպ էին` «Ոնց ապրեմ ես առանց քեզ, իմ շունչը տարար քեզ հետ, ասա, որ ետ կգաս»… Տեսանյութի մեկնաբանություններում մարդիկ շտապել էին երգչին մաղթել հասնել իր մուրազին ու որ շուտով նա կարողանա ժպտալ և ուրախ հրապարակումներ անել:
Երգչի այս հրապարակումից ժամեր անց նրա կինը`Անին, կարծես «պատասխան» հրապարակումով է ներկայացել:
«Դաժան մարդիկ ամենաշատը սիրում են դիմակավորվել զոհի կարգավիճակում»… մոտավորապես այսպիսին էր երգչուհու պատասխանն ամուսնուն:
Նշենք, որ վերջերս`սիրո տոնին, Անդրեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ`դրան կցելով իր հայտնի երգերից մեկը,որը տարիների վաղեմություն ունի:
«Ով է քեզ գերել, ով է քեզ շեղել, դե ասա, ով է քեզ ինձ պես սիրել»,- ասվում էր երգում:
Թերևս այս հրապարակումը ևս կապ ուներ զույգի բաժանման հետ: