Դերասանուհի Լիկա Սալմանյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «հարազատ Թշնամի» հեռուստասերիալից։
Ու չնայած նրան, որ ամուսնությունից հետո Լիկան այլևս չի նկարահանվում տարբեր հեռուստանախագծերում, նրան հանրությունը չի մոռացել, ավելին` այն լուրը, որ ամիսներ առաջ դերասանուհին մայրացավ, շատ ուրախացրեց նրա երկրպագուներին։
Այսօր արդեն Լիկայի առաջնեկը՝ Ադելը 6 ամսական է։ Այդ առիթով դերասանուհին մի քանի հրապարակում է արել՝ հայտնելով այդ մասին։
«Իմ աղջիկը դարձավ կես տարեկան մարդուկ».-գրել էր դերասանուհին։
Հավելենք նաև, որ Լիկան դեռ իր հետևորդներին ցույց չի տալիս դստեր դեմքն ամբողջությամբ։