Դերասան Հայկ Հովհաննիսյանը հայտնի դարձավ մի քանի սերիալներից և հասցրեց կարճ ժամանակահատվածում հայտնություն ձեռք բերել:
Այսօր նրան հետևում են ինստագրամյան հարթակում և շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում Հայկի մասին:
Հայկը երբեմն աչքի է ընկնում իր սկանդալային հրապարակումներով, որոնցից շատերը ներկայացրել ենք: Հերթական հրապարակումը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Նշենք, որ վերջերս էլ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել էր իր հետևորդների հետ:
Նրան հարցեր էին հղել`մասնավորապես անձնականի հետ կապված:
Դերասանը նշել էր, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել էր փոքրիկ երեխայի հետ հրապարակումով:
Հեգնա՞նք էր սա, թե դերասանը հասցրել էր ընտանիք կազմել և երեխա ունենալ, պարզ կլինի ավելի ուշ: