Արտաշ Ասատրյանի դուստրը երեխայի՞ է սպասում. բացառիկ կադրեր

  • Oct 22, 2024

Նախորդ ամառ երգիչ Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի հարսանիքը ամենաքննարկվածներից էր։ Դրանից հետո Սյուզին բավականին ակտիվացավ սոցիալական հարթակներում և հիմա պարբերաբար հանդես է գալիս նոր հրապարակումներով։

Նրա վերջին հրապարակումներն էլ նոր խոսակցությունների տեղիք էին տվել։ Համացանցի օգտատերերից շատերը եզրակացրել էին, որ Սյուզին բալիկի է սպասում։ Ինքը՝ Սյուզին, դեռևս չի մեկնաբանել այս խոսակցությունները։

Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով թոռնիկ ունենալու մասին խոսակցություններին, Արտաշն ասել էր, որ շատ կցանկանար, բայց ամեն ինչ թողնում են Աստծո կամքին։

Մեկնաբանություն

Որոնում