Տեղեկացրել ենք, որ այսօր երգչուհի Մաշ Իսրայելյանի դստեր`Աննայի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երիտասարդ մայրիկը դստեր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել ու շնորհավորանք գրել.
«Շնորհակալ եմ Աստծուս, որ ունեմ քեզ,իմ կյանքի մեծագույն սեր:Իմ Աննաս… Ծնունդդ շնորհավոր լույսս»:
Աննայի հայրիկը`Գարիկ Սաֆարյանն, իր ինստագրամյան էջում անչափ հուզիչ հրապարակում է արել: Դստեր ծննդյան տարեդարձի օրը նա ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես մատուռ, որն առավել հայտնի է Ղալթաղչի անունով:
Հայրիկը հուզված նշել է, որ այսօր իր Աստծո նվերի ծնունդն է, իսկ ինքը` անկախ եղանակից, բարձրանում է սարը: Հայրիկը խոստովանել է, որ մեծ ծնունդ էր կազմակերպել դստեր համար, ինչը ցավոք տեղի չի ունենա… Պատճառը, թերևս, բոլորին է հայտնի. Մաշի քույրն ընդամենը 1 ամիս առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ:
StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու մաղթում փոքրիկ Աննային անհոգ մանկություն: