Բաց նամակ՝ StarNews.am-ի էքսկլյուզիվ նյութերը առանց հղում վերահրապարակող մեր գործընկերներին.
Հարգելի գործընկերներ,
Իրականում մենք ունենք ձեր բոլոր գլխավոր խմբագիրների, տնօրենների և սեփականատերների հեռախոսահամարները, բայց մեզ թույլ չենք տալիս նույնիսկ զանգահարել ու խնդրել կամ պահանջել, որպեսզի մեր էքսկլյուզիվ նյութերը վերահրապարակելուց հղում անեք:
Ցավում եմ, որ նյութեր վերահրապարակողները հանդիսանում են հայկական մեդիադաշտի հարգի ու հանրության շրջանում հայտնություն ունեցող կայքերը, որոնց ղեկավարները միգուցե է մտածում են «StarNews.am» անունը հանելուց ու մեր նյութերը տառացիորեն վերահրապարակելուց, որևէ կերպ ստանում են այդ նյութերի էքսկլյուզիվության իրավունք, բայց, սիրելի գործընկերներ, դուք ինքնախաբեությամբ եք զբաղվում, որովհետև դուք` լինելով հայտնի ու հարգի լրատվամիջոց, զբաղվում եք «մելկի գողությամբ»:
Իսկ եթե ձեր մտքով անցնում է, թե դուք այնքան հայտնի եք, որ StarNews.am-ին հղում տալը ձեզ սազական չէ, պետք է այդ դեպքում էլ ձեզ հիասթափեցնեմ, դուք ուղղակի հանդիսանում եք StarNews.am կայքի ակտիվ հետևորդը ու մեր կայքի հույսով ապրող լրատվամիջոց, որից բխում է, որ դուք իրականում ընդունում եք StarNews.am -ի սիրված ու հայտնի լինելը, ուղղակի ձեր գոռոզությունը ու մեծամտությունը ձեզ թույլ չի տալիս հաշվի նստել իրականության հետ, այն է`StarNews.am-ը հայկական մեդիադաշտի աստղային նորություններ տրամադրող ամենաօբյեկտիվ ու էքսկլյուզիվ լրատվամիջոցն է:
Չենք ցանկանում խոսել օրենքի տառով, բայց կցանկանայինք մարդկային ու բարոյական չափանիշներով խոսել, և այդ կոնտեքստում ձեզ «երկնքից իջնելու» կոչ ենք անում ու խնդրում ենք պահպանել «գործընկեր լրատվամիջոց» ամենաթանկ անունը կրելու պատիվը:
Մենք մեծ հաճույքով կիսում ենք ձեր հետ մեր բոլոր նյութերը, ու եթե ձեր գոռոզությունը ու մեծամտությունը սահմաններ չի ճանաչում, թույլ ենք տալիս զբաղվել «մելկի գողությամբ», եթե դրանով կապահովեք ձեր ինքնավստահությունը:
Մենք բարի ենք ու պրոֆեսիոնալ:
Ցավակցում ենք երգիչ Արա Մարտիրոսյանի հարազատներին ու երկրպագուներին, հիրավի, հայկական շոուբիզնեսը մեծ կորուստ ունեցավ: