Մինչև 2018թ. շատ անվտանգ էինք, իշխանափոխությունից հետո ազգի 73%-ը փոշմանել է,ապրում ենք պատերազմի վախով.Արմինե Գրիգորյան

  • Nov 05, 2024

«Oragir.News»-ի տաղավարում  դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց ցրույցից հետաքրքիր հատվածներ։

Երգչուհին խոսեց 2018 թվականի հեղափոխության և իր կողմից ցուցաբերված  աջակցության մասին:  Արմինե Գրիգորյանը նշում է ,որ իշխանափոխությունից հետո ոչ միայն նա է փոշմանել,այլև ազգի 73%-ը։

«Հետաքրքիր է, որ մարդկանց են մեղադրում  աջակցության համար ,բայց նրանց չեն մեղադրում ,որ ստել են։ Պաշտպանել են,որովհետև փոփոխություն էին ուզում և որ երկիրն առաջ գնար։ Ես պատերազմից առաջ եմ հասկացել շատ բաներ, նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ։ Այդ կորոնավիրուսի փոքրիկ ու ոչ միայն փոքրիկ նաև մեծ տհաճ  բաներն իրենց կազմակերպած։ Երբ իրենց կողմն աշխատում էր և իրենց ամեն ինչ կարելի էր, իսկ սովորական մարդկանց ոչինչ չէր կարելի։ Ես այդ օրերին ճնշում ունեցա մինչ օրս,տենց բաներ չունեի նախկինում։ Ինչքան մարդիկ հոգեպես ճնշվեցին։ Մի խոսքով սուտն ու այդ էժան խաղերը շատ տհաճ էին։ Եթե ես մինչև դա հասկանում էի,որ արդեն սխալ է այդպես չպետք է լիներ, դրանից հետո ավելի փաստացի բաներ եղան։

Պատերազմը երբ սկսվեց ես 1 վայրկյան կասկած չունեի ,որ պարտվելու ենք։Արդեն ինձ պարզ էր,փոքր երեխաներ չենք, կյանք ենք տեսել, իմաստացել ենք։ Պարտադիր չէ ինչ-որ բաներ տեսնենք, նոր հասկանանք,կան մարդիկ ,որոնց նայում ես և ընդանուր խարակտերիստկան տալիս  եսլ և դա գալիս է տարիքից ու փորձից։

Նրանք ինձնից շատ ավելի երիտասարդ էին և այն ժամանակ գալիս էին մեր «Մաֆ» ակումբը։ Ես իրենց ամեն մեկին շատ լավ գիտեմ ՝ստախոսներին։ Այն ժամանակ  լավ սուտ էին ասում, լավ էր այդ խաղը, մեզ մոտ են սուտ ասել սովորել մի խոսքով։ 4 տարի ենք ունեցել այդ ակումբը 2008ից մինչև 2012թվականը, այդ տարիներին բոլորը երիտասարդ էին, անուններ չեմ տա. դա արդեն անձնական է: Չգիտեմ,համենայնդեպս հեռվում մի փոքրիկ հույս ունեմ ,որ ոչ թե կվերադառնա Արցախը, այլ երևի Ռուսաստանի կազմում կլինի, ոչ թէ Ադրբեջանի։ Մեր հայրենակիցները կկարողանան գնալ և անվտանգ ապրեն։ Տա Աստված գոնե այդպես լինի։ Մարդիկ այդտեղ ամեն ինչ թողել են` տուն ,կյանք։ Մեր քաղաքում մեկի մեքենայի վրա մի փոքրիկ խազ ես անում, կարող են իրար սպանել, բայց այնտեղ մեքենաներ են թողել , տներ, կյանք են թողել, մանկություն, երիտասարդություն,սեր ՝ ամեն ինչ թողել եկել են։ Դրանից  մեծ դժբախտություն չկա, ինչքան զոհեր ենք ունեցել։ Մինչև 2018թվականը մենք բոլորս շատ անվտանգ էինք։ Ճիշտ է շատ բաներ մեզ դուր չէր գալիս երկրում,բայց չի եղել, որ քաղաքացին իրեն վտանգված զգա։ Միշտ լավ եմ վերաբերվել տարբեր ազգերին,բայց որ մտածում ես այդքան մարդկանց են բերել լցրել Երևանի գույնն ու հոտը փոխվում է կամաց-կամաց։Այդպես չպետք է լինի։Չասեմ երկրների անուն,չվիրավորեմ ազգը»:

Մեկնաբանություն

Որոնում