Ձեր գովազդն այստեղ

Մերի Մակարյանի երեխաների և սկեսուրի ամանորյա ֆոտոշարքը

  • Dec 25, 2023

Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը  ցույց է տվել իր սկեսուրի և երեխաների համատեղ ընտանեկան ֆոտոշարքը:

Հետևելով ֆոտոշարքին`երևում է, որքան է մեծացել դերասանուհու որդին:

Հավելենք, որ վերջերս Մերին Հայաստանում էր: Նա մասնակցում էր մի շարք հարցազրույցների, որոնց ընթացքում անկեղծ խոստովանում էր իր անձնականի մասին: Մերիի խոսքով`ինքը իսկական ավանդապաշտ ընտանիքի հարս է, ինչն էլ իրեն դուր է գալիս:

Նշենք, որ տարիներ առաջ դերասանուհին Հայաստանից հեռանալով` Մերին հեռացավ նաև հեռուստաէկրաններից։

Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը:

Տևական ժամանակ առաջ Մերին նույնիսկ լաց լինելով հոլովակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ կարոտել է իր մայրիկին, հայրենիքն ու այն ամենը ինչ հայաստանում է։

Մեկնաբանություն

Որոնում