Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն ու իր ամուսինը`երգիչ Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իրենց էջերում բավականին ակտիվ են: Այս անգամ StarNews-ի աչքից չի վրիպել Արփիի հերթական հրապարակումը, որտեղ նա ստացել է էլեգանտ կնոջ տեսք:
Հետևելով Արփիի կրած զգեստին, հագ ու կապին և դիմահարդարմանը`ակնհայտ երևում է, որ դերասանուհին փորձում է նմանվել երգիչ Արկադի Դումիկյանի կնոջը:
StarNews-ը ներկայացնում է լուսանկարներն ու հետևությունները թողնում Ձեզ:
Նշենք, որ դերասանուհի Արփի Գաբրիելյանն և երգիչ Միհրան Ծառուկյանը վերջին օրերին գտնվում են Սյունիքի մարզում: Աստղային ընտանիքին աշխատանքն է այստեղ բերել:
Այստեղից նրանք պարբերաբար հրապարակումներ են անում: StarNews-ը նկատել էր մի հրապարակում, որը հետաքրքրություն էր առաջացրել: Այստեղ Արփի Գաբրիելյանը կամ հղի է, կամ կրել է այնպիսի հագուստ, որը թողնում է նման տպավորություն: Փաստ է`զույգի համար երկրորդ երեխան սպասված է: