Թանկարժեք ոսկյա զարդ, թուրքական երգեր ու պարեր… Մարիամ Մելիքյանը նշել է ծննդյան տարեդարձը

Երեկ դերասանուհի Մարիամ Մելիքյանը նշում էր ծննդյան տարեդարձը: Տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհին հենց ամուսնու ծննդավայրում էլ նշել է տարեդարձը`իր շուրջն հավաքելով ընկերների և բարեկամների: Նրանց ցանկում եղել են ազգությամբ թուրք մարդիկ, ովքեր Մարիամի հետ պարել, ուրախացել ու ջերմ խոսքեր են հղել նրան:
Երեկոյի ընթացքում Մարիամին անակնկալ կերպով ոսկյա զարդ է նվիրել ամուսինը: Առաջարկում ենք դիտել ծննդյան խնջույքի կադրերը: