«Քшք». Մհեր Բաղդասարյանի հերթական անդրադարձը «Խազեր» մրցանակաբաշխությանը

Join Telegram
  • May 12, 2025

StarNews-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդաշարի հերթական եթերին, որի ընթացքում Մհերն  ու Արան քննարկեցին ամենահետաքրքիր և ուշագրավ թեմաները։

«Խազեր» ազգային երաժշտական մրցանակաբաշխության թեմայի մասին խոսելիս`Մհերը նշեց.

«Շքեղ բեմ, գեղեցիկ տոն, միջոցառում և իհարկե գեղեցիկ փաթեթավորված կարծում եմ ՝ «քաք»։
Մի շարք կետերի հետ ես համաձայն չեմ։ Ես ընդգրկված էի ակադեմիայի կազմում և նոմինանտներին տեսնելուց հետո պարզապես խնդրեցի ՝ ինձ այդ ցուցակից հանեն։ Կարծում եմ հերթական անգամ փորձ է արվում ստանալ իրականությունից կտրված և իրականությունը շրջանցող, իբրև թե որակ պահպանող, բայց սուբյեկտիվ մրցանակաբաշխություն։
Կային մի քանի անվանակարգեր, որոնք սխալ էին կարծում եմ կազմված։ Հիասթափեցնող մի շարք կետեր կային, որոնք ինձ համար աբսուրդ  էր»։

Արան չհամաձայնվեց Մհերի մեկնաբանությանը.

«Ես էդպես չեմ կարծում: Շատ գեղեցիկ էր ամեն ինչ և՛ կար ձև, և՛ բովանդակություն, և՛ հաջողված էր՝ շտապել եմ շնորհավորել կազմակերպիչներին։ Մրցանակաբաշխությունն իմ կարծիքով շքեղ էր, լավն էր և ամենակարևորը` ուներ դրամատուրգիա։ Առաջին հայացքից իմ համար դա պատասխանն էր մի քանի օր առաջ այդ նույն սրահում տեղի ունեցած Թաթուլի համերգին»։

Մեկնաբանություն

Որոնում