Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն ունի իր երկրպագուների բանակը: Իր դրական կերպարով նա սիրվել ու շարունակում է պահպանել այդ սերը: Երգչուհին նաև բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ հանդես է գալիս տարբեր ֆորմատի հրապարակումներով:
Այս անգամ Սիլվայի հրապարակումը յուրահատուկ էր այնքանով, որ ընտանիքը երգչուհու համար անակնկալ է պատրաստել:
Սիլվան հուզվել, ապա գրկախառնվել ու շնորհակալություն է հայտնել`այլևս իր նվագախումբն ունենալու առթիվ:
Երգչուհին այս մասին տեսանյութ է տարածել ու գրել.
«Մեկ ամիս շարունակ,ինձանից գաղտնի,ընտանիքիս անդամները` հատկապես եղբայրս ու իմ լավ ընկեր` Սերգեյ Այվազյանը,իրականացրել են իմ մեծ ցանկությունը… Հիմա ես կրկին նվագախումբ ունեմ Անչափ երջանիկ եմ,որ ունեմ ձեզ իմ կյանքում ❤️Շնորհակալ եմ էս սիրուն էմոցիաների համար,որ պարգևեցիք ինձ այսօր : Ամենալավագույնը դեռ առջևում է…»: