Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի քույրիկի`Մերիի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երգչուհին հրապարակել է իր քույրիկի և որդիների մասնակցությամբ մի քանի կադրեր ու ջերմ շնորհավորանք գրել.
«Շնորհավոր, իմ Մերի, ինչքան երջանիկ եմ, որ ունեմ ես քեզ»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին:
Հավելենք, որ Մերին վերջերս է 4-րդ անգամ մայրացել: 3 որդիներից հետո լույս աշխարհ եկավ նրանց դուստրը`Լիանան: