Վերջին շրջանում ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով և ոչ միայն, շատերն են իրենց բողոքի ձայնը բարձրացնում ու ներկայացնում խնդիրը` այս կամ որևէ կազմակերպության, ընկերության:
Մեծամասամբ բողոքներն ուղղված են հայաստանյան բանկերի վերաբերյալ… Գումարի կորուստ, առանց իրենց իմացության վարկեր ու պարտավորություններ, վատ սպասարկում և այլն….
Սրանց ու նմանատիպ այլ երևույթների մասին են խոսում ու պատմում մարդիկ, որոնք մեծ խնդիրներ ու անհարմարություններ են առաջացնում իրենց մոտ:
Նորություն չենք ասի, երբ խոսենք բանկերից IDBank-ի և հաճախորդների բողոքների մասին:
Անթիվ-անհամար են բողոքները, որոնք յուրաքանչյուրը կարող է տեսնել տվյալ բանկի ֆեյսբուքյան բոլոր հրապարակումների ներքո: Դրանցից որոշները հեռացվում են:
Սակայն բանկը, սպասարկման որակի բարելավման, առկա խնդիրների վերացման փոխարեն`մեծ ներդրումներ է անում իր Փիառի համար` ամենաթանկ վարձատրվող բլոգերներին վճարելով ու գովք «պահանջելով»:
Բլոգեր Էվիկին գիտեն բոլորը, ով մինչ վերոնշյալ բողոքներին ծանոթանալը, շտապում է իր հազարավոր հետևորդներին վստահեցնել IDBank-ի ապահովության, հարմարավետության մասին:
Մի քանի անպատասխան հարցեր պետք է հղենք շատերի կողմից սիրված բլոգերին`
Ուսումնասիրե՞լ է Էվիկը IDBank-ի ֆեյսբուքյան էջը: Տեսե՞լ է հարյուրավոր մարդկանց անհանգստությունն ու խնդիրները
Արդյո՞ք ընդունելի է նրա համար գովազդել մի մի արտադրանք, որտեղ բողոքները բազմաթիվ են:
Արդյո՞ք պատվերը հաստատելիս հետաքրքրում է`տվյալ գովազդն հակառակ ազդեցությունը չի՞ ունենա իր վրա:
Մեզ մնում է` անկախ գումարի մեծությունից, անկեղծություն և օբյեկտիվություն մաղթել հայ հայտնի բլոգերներին, դե իսկ բանկերին` սեփական գումարների ճիշտ տնօրինում, ի շահ հաճախորդի գործելաոճ, որպեսզի հետագա բողոքի ալիքները կանխվեն: Այլապես Քիմ Քարդաշյանը չի փրկի տխուր իրավիճակը: