Արամ Մելիքյանի և դստեր ջերմ հրապարակումը`Վրաստանից

  • Oct 29, 2024

Հոկտեմբերի 14-ին հայտնել ենք, որ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։

Գաղտնիք չէ, որ Մելիքյանների ընտանիքը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում և կյանքում:

Նրանք այս օրերին մեկնել են Վրաստան, որտեղից կիսվում են կադրերով:

Հերթական հրապարակման մեջ շոումենի և դստեր համատեղ ջերմ կադրերն են, որոնք հաճախ կարելի է տեսնել իրենց ինստագրամյան էջերում:

Նշենք, որ օրեր առաջ էլ Արամ Մելիքյանի որդին ՝ Անրին նշում էր ծննդյան տարեդարձը։ Շոումենի որդին դարձավ 13 տարեկան։

Ընտանիքը`իրենց բնորոշ ջերմությամբ, կեսգիշերին շնորհավորել է Անրիին, հետո արդեն հյուրընկալել նրա ընկերներին։

Արամը նաև ինստագրամյան  հոլովակ էր հրապարակել՝ նշելով, որ իր խոսքը պահելով, Անրիի համար նույնպես բացել է ինստագրամյան էջ, որի միջոցով նա կշփվի իրեն սիրող հետևորդների հետ։ 

Մեկնաբանություն

Որոնում