Սկզբում ինքն ինձ «խեղդում էր», իր պատկերացրած կինն իմ հետ կապ չուներ… Արաքսյա Մելիքյանը`ամուսնու մասին

  • Oct 18, 2024

«Սրտի Տանիքներով »հաղորդմանը հյուրը Արաքսյա Մելիքյանն էր:

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։

Դերասանուհին զրույցը սկսեց մանկությունից.

«Փոքր ժամանակ  շատ չարաճճի եմ եղել։Սակայն կառավարելի չար եմ եղել,այսինքն պապայիս  խիստ հայացքից կամ մամայի հոնքի բարձրաձնելուց հաստատ սսկվել եմ։Ոտքերիս սպիներ ,ամեն ինչ…Մամաս սպիտակ սիրուն շորիկներ էր հագցնում, ցեխոտ գալիս էի։Ասում էր`«էս ինչա աղջիկ ջան », ասում էի ցեխագնդիկ էնք խաղացել,ինչի ձնագնդիկ կա, ցեխագնդիկ չկա՞: Միշտ ընկերասեր եմ եղել և այս վերջին տարիներին հասկացել եմ ,որ չափազանց ավելի շատ եմ սիրում ընկերներին։Պետք է ինձ սիրեմ այդ ընկերության մեջ,այլ ոչ թե բոլորին ծառայելու աստիճան ։Հետո հասկացա ,որ նմանը զնմանին կգտնի։Պետք է նաև հասկանաս, որ քեզ օգտագործում են, սիրելիս մի քիչ աչքերդ ավելի լայն բաց արա։Դա էլ կյանքնի փորձն է բերում։ Էս տարիքում շատ մոտ հարազատից ես դաղվել եմ ու ուզում եմ հասկանամ ,թե ես որտեղ սխալվեցի,որ այս խոսակցությանը արժանացա։Ագրեսիա առաջացավ՝ քանդելու,ջարդելու,իմ իմացած ճշմարտությունը հանել արևին փռելու։ Հասկացա,որ դու դրանից ոչինչ չես շահելու, կարող ես ընդամենը  ավելի շատ սիրել։ Ասել` հա դու ճիշտ ես,քեզ մեկա շատ եմ սիրում և մարդը թևաթափ է լինում։Ոնց՞ թե դու ինձ ավելի շատ ես սիրում,հա ես մեկա քեզ ավելի շատ եմ սիրում։Հիմարության  մասին չի խոսքը: Ես այդ ժամանակ միշտ ասում եմ` թող հրեշտակներն ինձանից առաջ անցնեն,Աստված ջան, դու ինձանից առաջ խոսիր,որովհետև ես շատ չարանալու հատկություն ունեմ և դա չեմ թաքցնում։ Ինձ ավելի հեշտ է իմ թերությունների մասին բարձրաձայնելը։Օրինակ՝ եթե մեկն ասի «ինչ դախա պարում », ես ասեմ` աա ես արդեն ասել էի։Դրա մեջ ինքնապաշտպանական մի բան կա,որը իմ դեպքում նորմալ է։Դա սկսվեց դպրոցից,որովհետև ինչ էր կատարվում, աղջնակ ես ,հանգամանքների բերումով էլ աղջկական չի մտնում է տղայական ֆորմայի մեջ։ Հետո մազերս էլ շատ կարճ կտրել էր պապաս,որովհետև գլխամաշկիս հետ խնդիր էր առաջացել։Երկար մազերով աղջիկ էի, պապան մազերս խուզում է և ինչ է ստացվում` երկար մազերով երրորդ  դասարանի աղջիկը չորրորդում  գալիս է` մազերը կարճ կտրած, գլխարկով։Ինձ որևէ մեկը մատնացույց չի արել,բայց ես ինձ տենց զգացի ու սկսեցի տղայական ֆորմաների մեջ մտնել։Հետո նորից երկար մազեր նորմալ աղջիկ,այն ինչը որ ստեղծել է բնությունը»։

Խոսեց ամուսնուց.

«Գիտեմ,որ ինքը չի ուզի,որ ինձ վատ աչքով տեսնեն։Առաջինը զուտ պաշտպանողական մեխանիզմից ելնելով եմ իր կարծիքը հարցնում,երկրորդը ես գիտեմ , որ ինքը ինձ որպես դերասանուհի հավանում է։Ինչ որ բան, որ այնպես չեմ անում ,ասում է` դու այդպիսին չես ախր։Ընդունում եմ Անդրանիկի կարծիքը,բայց մեկ -մեկ էլ ըմբոստանում եմ,ասում եմ ես այդպես եմ ուզում։ Անընդհատ  չեմ կարող ենթարկվել իրեն։Մեր մեջ շատ կարևոր մի փաստ կա . մենք չենք խանգարում իրար փորձերին։Ասում եմ` ոնց՞կարելի է դերին տենց մոտենալ ,դու ինչի՞ պատրաստ չես։Նա ամենավերջում է բացվում,ես պետք է ի սկզբանե հավաք լինի։ Կարճ ասած մեր գործիքները տարբեր են, բայց երկուսիս նպատակն էլ թատրոնն է։Կարծում եմ մեզ առաջին կապող մեծ օղակը դա թատրոնն է,(երեխաներն ուրիշ օղակ են)թատրոնը չէ ՝թատրոնի նկատմամբ սերը։Մենք երկուսս սիրահարված էնք թատրոնին։
Անդրանիկը ինձ երբեմն տալիս է գործիքներ,բայց նա ինձ չի լսում։Ասենք ասում եմ շատ ես գոռում,ինքն ինձ ասում է լավ եմ անում և վերջ թեման փակվում է։Կյանքն էլ բերում ապացուցում է ,որ իր գոռալը մարդիկ սիրում են։Այն ինչն ինձ համար շատ է ՝մարդիկ խելագարված «ոնց՞է խաղում»։Այսինքն ամեն մեկն իր ճանապարհով։
Մեր հանդիպման առաջին օրվանից մենք վիճում էնք։ Հիմա զարմանալիորեն ավելի քիչ էնք վիճում,բայց վերջերս կարդացել եմ,որ եթե չեն վիճումլ ուրեմն վեջացել է ամեն ինչ տխրել էի։Ինձ թվում է ուղղակի  ինքը հարմարվել է նրա հետ ,որ ինձ այլևս չի փոխելու,ես էլ ՝հակադարձը։Հետո սկսել եմ մտածել,որ նախ դու չես իրա տերը,որ փոփոխելով չի,այդ մարդն այդ տեսակն էծ հուսով եմ նա էլ է այդ կարծիքին։Ի վերջո` խնայել է պետք իրար։
Սկզբում ինքը ինձ «խեղդում» էր։Այո ՝«խեղդում» էր,Անդո ջան ինձանից մի նեղացի,բայց խեղդում էիր։ Այսպես չի կարող լինիել կինն այսպես ,կին այնպես։Իր պատկերացրած կինը ինձ հետ կապ չուներ։ Սկզբի շրջանում ենթարկվում էի,որովհետև այդքան սիրում էի։
Մի դեպք պատմեմ, 4տարի շարունակ բիգուդիներով քնում էի,որովհետև գիտեի ,որ ինքը խուճուճ մազ է սիրում։Միշտ ինձ դժբախտ էի կարծում ,որ մազերն ուղիղ են։Տարիներ հետո իմանում եմ ,որ ինքը ուղիղ երկար մազեր է սիրում։Իմ կուրսընկերուհու մազը խուճուճ էր ու միշտ տեսնում էի,որ խաղում է իր մազի հետ։Անգամ այդ կուրսընկերուհիս հաստատ գիտի խոսքն իր մասին է,բայց մենք բացարձակ ընկերներ ենք։Այդպես փոքրիկ խանդ է երևի եղել և ես էլ մտածել եմ ,որ խուճուճ մազեր է սիրում։Անդրանիկն ուղղակի ծիկ ունի մազի հետ խաղալու,ով որ կողքը կլինի։Դու մի ասա ինձ տանջել եմ այդպես,բայց ինքը մի անգամ ջիմ չի գնացել ուսերն ուռացնի,որովհետև ես ասենք սիրում եմ»:

Արաքսյա Մելիքյանը զրույցի ժամանակ խոսեց նաև մայրիկի կորուստից հետո իր և հոր կյանքից.

«Ես գժվում եմ պապայիս  համար։Պապայիս կյանքում եղել են կանայք, ամուսնություններ։Ես չէի խանդում , որովհետև հասկանում էի, որ եթե տանը կին լիներ կենցաղով զբաղվի՝ես ավելի ժամանակ կտրամադրեի իմ կյանքին։
Այդ կանայք ինձ չէին սիրում։Հիմա ենթադրում եմ,որ իրենք էին ինձ խանդում։Պապաս ինձ շատ -շատ՜ էր սիրում ու մինչ օրս։Ծանր եմ տանում ,որ մեծացել է,տխրում եմ,շատ ժիր մարդ է աշխատում է ,հետևում առողջությանը,բայց էլ առաջվանը չի»։

Մեկնաբանություն

Որոնում