Հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու Մագա Հարությունյանն իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ են: Հերթական հրապարակման մեջ Սուրենը գովերգում է կնոջն ու ասում գեղեցկուհի:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել ենք` Սուրեն Փահլևանյանն ու Մագա Հարությունյանը մեկնել են հանգստի նախ Բարսելոնա, դե իսկ հիմա արդեն Փարիզ։
Դերասանուհին ինստագրամյան իր էջում նոր հոլովակ է հրապարակել, որտեղ պատմել է իր օրվա մասին։
Նա նաև կիսվել էր այն մասին, որ իր երազանքները կատարվել են Փարիզում: Մագան նախ խոսել էր իրենց տան մասին՝ նշելով, որ դա իր մանկության երազանքներից առաջինն էր, ապա այն մասին, որ իր երկրորդ երազանքն էր Սուրեն Փահլևանյանի կինը լինելը, բայց այն ժամանակ փոքր էր, իսկ Սուրենն էլ կին ուներ։