Ամալիա Հովհաննիսյանը շարունակում է թողարկել ԱՄՆ–ում նկարահանած հաղորդումների շարքը։
«LIFEROOM» Հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։
StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում խոսվել է մի շարք թեմաների, այդ թվում Վահեի հետ ծանոթության, զույգի միությունը չընդունվելու, ինչպես նաև Վահեի դստեր մասին:
«Եթե իմ պարագայում մարդիկ կարող են մտածել էնպես, կարծես իրենց է հարմար, ապա այն մարդիկ, ովքեր ճանաչում են Վահեին, գիտեն, որ ինքը չի պատկանում էն տիպին, որ ինչ որ իգական սեռի ներկայացուցիչ գա և իրենով անի, ինքը շատ սթափ ու ադեկվատ տղամարդ ա,ով որոշել ա ևս մեկ անգամ փորձել։ էստեղ մարդիկ պատմություն հորինեցին՝ չհասկանլով, որ իրենք ամբողջ ինֆորմացիային չեն տիրապետում և նույն պատմության հերոսները պարտավոր չեն կենցաղային մակարդակով պատմել ամեն բան։ Պետք է ուղղակի ընկալել, որ այս մարդը, այս մարդու հետ ա ու վերջ: Ես վստահ էի իմ ընտրության մեջ և ես պատրաստ էի կրելու ամբողջ բարդությունները, եթե անգամ սխալվեի։
Գտնվեցին մարդիկ՝ ընկերներ, երկրպագուներ ովքեր էդպես չէին պատկերացնում իմ ընտրությունը։
Նեղացել էի, որ չեն ընդունում իմ ընտրությունը բայց հասկանում էի, որ իրենք դա անում էին ինձ համար։
Ուղղակի տեղի ունեցան մի քանի բախումներ, որտեղ ուրիշ Շուշաննա տեսան, որտեղ ես ասեցի ինքնա և վերջ և ով որ իմ հետա իմ հետա, ով չէ` կարա գնա։
Փառք Աստծո իմ ու Վահեի մեջ նման դժվարություններ չեն եղել, նման խոսակցություններ չեն եղել ամեն բան պարզ էր ու բոլորի համար, չպարզված հարցեր չեն եղել։
Միակ խոսակցությունը դա այն էր, որ Վահեն ունի երեխա և արդյոք ես ինձ հարմար եմ զգում այդ իրականության հետ։
Ես երբևէ Վահեի դստեր՝ Յանայի հետ որևէ խնդիր չեմ ունեցել, մենք խնդիր չենք ունեցել ճիշտա հանդիպումները հաճախակի չեն լինում, մանավանդ, երբ մենք արդեն էստեղ ենք ապրում, ժամային գոտին էլ հարմար չէ երեխաների շփման համար, տղաներս փոքր են։
Բայց իհարկե տարիների ընթացքում ամեն բան կընկնի տեղը, և ես չեմ էլ մտածում չեմ էլ փորձում արհեստականորեն ինչ որ բան ցույց տալու համար։
Մենք տանը խոսում ենք այդ մասին և իմ տղաները՝ մեծանալով կիմանան ու կհասկանան որ կապ չունիլ որ մենք հեռու ենք ապրում, իրենք հայաստանում քույրիկ ունեն։
Իմ ու Վահեի հարաբերությունները սկսվեցին «Երանի» հեռուստասերիալից։ Գիտես տպավորություն էր, թե մենք իրար վաղուց գիտենք, իրականում «Դժվար ապրուստից» հետո ես աշխատեցի այլ ռեժիսորների հետ, հետո «Երանիի» շրջանակներում Վահեի հետ։Մենք հասկացանք, որ իրար հետ հարմարավետ ենք զգում, ես շատ երջանիկ եմ հավատ ա լ եթե ես երջանիկ չլինեի` դա կերևար, իմ կյանքի պայքարը երջանիկ լինելն ա։Մեր տանը կա հարգանք փոխզիջում և մեր տանը կա առողջ մթնոլորտ»։