Սուրեն Փահլևանյան և Մագա Հարությունյան զույգը ոչինչ չի խնայում հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար:
Զույգը հերթական անգամ այնպիսի հրապարակմամբ է հանդես եկել, որն էլ գրավել է հետևորդների ուշադրությունը: Նրանք նկարահանել են տիկտոկյան հայտնի տեսանյութերից, որտեղ կինն իբրև պատահմամբ ջուր է լցնում ամուսնու վրա:
Նշենք, որ նախորդ ամիս ամենաքննարկված նորություններից մեկը Մագա Հարությունի և Սուրեն Փահլևանյանի պսակադրությունն էր։
Զույգն այդ մասին հայտնեց նոր լուսանկարներ տեղադրելով ինստագրամյան իրենց էջերում։
Զույգն արդեն վերադարձել է իր բնականոն կյանքին և նոր աշխատանքներին։
Օրերս էլ Սուրենը հարտնել էր, որ դիմել է մազերի փոխպատմաստում վիրահատությանը:
Մագան էլ իր հերթին հոլովակներ էր հրապարակել ու նշել, որ բավական լարված է, չնայած այն բանին, որ վիրահատությունը լուրջ ու բարդ չէ։