«Ստեփանն ասաց, որ էլ չի ուզում ապրել ընտանիքում ու կրել «հավատարիմ» ամուսնու դերը». Անի Ամիրյանը պատմում է ամուսնալուծության մասին

Join Telegram
  • Mar 16, 2025

Ամալյա Հովհաննիսյանի LifeRoom հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է երգչուհի Անի Ամիրյանը:

StarNews-ը հետևեց զրույցին:

Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը տարիներ շարունակ ամուսնացած էին, և շատերի համար անսպասելի էր բաժանության մասին լուրը։ Թեպետ լուրերը  տարծվեցին շատ ավելի ուշ, քան բուն բաժանությունն էր տեղի ունեցել։

«Քովիդի ժամանակ շատ ընտանիքներ բաժանվեցին։ Ես տեսնում էի Ստեփանի համար ինչ դժվար է տրվում տանը մնալը։ Նա շատ էր դրսում լինում։ Եթե քնելը հանենք` կհաշվենք երևի  մեկ ժամ, որ ինքը տանն էր լինում, իսկ այդ ժամանակ պետք էր 24ժամ տանը մնալ։ Այդ ժամանակ մեր հարաբերությունները լարվեցին, և մենք դժվար շրջափուլ անցանք։ Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տուն, որ մի քիչ հանգստանամ էդ գժանոցից։ Տարի, մի քանի ամիս  ապրեցի Մարթայի հետ մենակ ՝առանց Ստեփանի։ Համարվում էինք ընտանիք՝ամուսնալուծված չէինք։ Այդ ընթացքում իմ մտքում՝ «ինչպես փրկել ընտանիքը»։ Կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածել ամուսնալուծության մասին, բայց դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր, որովհետև 10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել։

Հիմա կարող եմ ասել, որ Ստեփանը ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին` մի օր գալով, ասելով, որ էլ չի ուզում ապրել ընտանիքում և չի ուզում կրել  «հավատարիմ» ամուսնու դերը։ Այդ ժամանակ կարծես «հողը ոտքերիս տակ փախներ»։ Հասկացա, որ ոչինչ իմ ձեռքերում չէ և պետք է ենթարկվել այդ պահի խաղի կանոններին։ Ստեփանը ինքը որոշեց և՛ իմ, և՛ իր փոխարեն։ Հիմա հասկանում եմ, որ նա ամենալավ բանն է արել` վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը՝ ինձանից ամուսնալուծվելով։ Այո, շատ բաներ խոցեց, տապալեց, տապալվեցի և սկսեցի էլի մոխրից ոտքի կանգնել՝ սկսել զրոյից, բայց շնորհակալ եմ Ստեփանին դրա համար։ Այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, չունեի ժամանակին, և դա ինձ Ստեփանն ա տվել»։

Մեկնաբանություն

Որոնում