Օրերս Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Իրինա Այվազյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական, ընտանեկան և գործնական մի շարք թեմաներից։ StarNews-ը հետևել էր զրույցին:
Իրինան խոսել էր իր և Գևորգի բաժանման, հետագայում նաև նոր սիրելիի հետ շփման և նրանց կողմից ստացած վատ վերաբերմունքի մասին.
«Ես հիմա չգիտեմ իրավունք ունեմ խոսելու Գևորգի մասին և, առհասարակ, այդ իրավիճակի, քանի որ ինչպես հասկանում եմ Գևորգը այլևս չի ուզում, որ մեր անունները կապեն իրար, բնականաբար, ես էլ չեմ ուզում, բայց պետք է հասկանալ, որ եթե երկուսդ էլ հանրային մարդ եք, այդ թեման կարող է անվերջ շոշափվել։ Ես եմ ավելի շատ որոշել, որ պետք է կապ չունենանք, որովհետև իմ կարծիքով իմ հանդեպ սխալ քայլ եղավ իրենց կողմից։ Ու ես մտածեցի՝ եթե կարող են այդ քայլը անել ու նման արտահայտություն անել, երբ ես մեկնաբանություն ուզեցի այդ քայլին՝ մտածեցի ավելի լավ է, որ բացարձակ կապ չունենանք։ Մեր դուետի մասին է խոսքը։ Մենք դուետ ունեինք, որը նաև իմ երգն է փաստացի։ Ես, առհասարակ գիտակցում եմ, որ եթե Գևորգի կողքին մարդ կա, մեր անունը պետք է իրար կողք չդրվի կամ մաղենք այդ թեման, բայց գործնական առումով ես միշտ Գևորգի կողմից ստացել եմ «գործնականը մնում է գործնական» արտահայտությունը, եթե դուետով կարող ենք երգել ու գումար վաստակել՝ կանենք։ Բայց ես անընդհատ հոլովակներ եմ ստանում, որ մեր դուետը երգում է ուրիշ մարդ ու ձայնագրված տարբերակով, եթե չեմ սխալվում։ Ինձ համար նորմալ չէր, որ Գևորգն ու Արմանը չէին զգուշացրել, որ նման բան է լինելու, շատ տգեղ էր։ Ու պատասխան եմ ստանում՝ քանի որ արդեն կողակից ունի, պետք չի, որ ձեր անունները իրար կողք լինի։ Ու ես մտածում եմ, եթե ամբողջ խնդիրը հենց դա է՝ իզուր է, որ մենք հարցազրույցների ժամանակ ասում ենք, որ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց արդյունքում դուրս է գալիս ուրիշ բան։ Վիրավորված եմ զուտ մարդկային տեսանկյունից»,- ընդգծել էր դերասանուհին։

