Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում երկրի ղեկավարին, նորմալ մարդ չի՞,հայ չի՞, պիտի փոխենք. Ալինա Մարտիրոսյան

Join Telegram
  • May 06, 2025

StarNews-ը հետևել է «24TV» -ի Ալինա Արայանի հետ ունեցած զրույցին և առանձնացրել հետաքրքիր մասեր։ Խոսելով եթերից`հեռուստաէկրանների հեշտ ընկալվող պրոդուկցիայից և բակային «փողոցային» կրիմինալ տարեր պարունակող ֆիլմերից, դերասանուհին ասաց.

«Նկատել եմ, որ գնումա դեպի դեգրադացում։ Իմ անձնական համոզմունքն է, որ մանկապարտեզից երեխաներին պետք է սովորեցնենք, ովքեր են մեր հերոսները։ Դու ինչ ցույց տաս, ժողովուրդը դա կնայի, կընկալի ու կընդունի։ Եթե դու ցույց ես տալիս  շատ էժանագին բաներ, դրանք երեխաները սովորելու են։ Դու պիտի հայրենասիրություն ներարկես մանկապարտեզից»:

Երկրի ներկայիս իրավիճակը եղավ զրույցի կարևոր թեման.

«Մենք հզոր ազգ ենք: Ինձ թվում ա ձուկը գլխիցա փտում։ Պետքա վերևը շտկվի, որ հետո սիրուն դարակներով դասավորվի և ամեն մեկն իր տեղում լինի։ Էս երկրում վատն էն ա, որ ոչ մեկ իր տեղում չի, ոչ մի բան իր տեղում չի։ 2018ին շատերս էինք հավատում, որ մեր երկրում գալու ա, շատ սիրուն ժամանակաշրջան։ Մենք չէինք պատկերացնում, որ էսպիսի բան ա լինելու։

Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում ղեկավարին` լավ չի՞ պահում իրեն, հայեցի չի՞ պահում, հայ չի՞, նորմալ մարդ չի՞, չի՞ սիրում հայն ու Հայաստանը, պիտի փոխենք իրան»։

Մեկնաբանություն

Որոնում