Ձեր գովազդն այստեղ

Վատ է եղել, գլխապտույտ է ունեցել. Արա Դեղդրիկյանն իր վերջին ներկայացումը հազիվ է ավարտին հասցրել

  • Mar 21, 2025

Այս պահին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Այստեղ են հարյուրավոր հարազատներ, ընկերներ, երկրպագուներ ու մարդիկ, ովքեր պարզապես սիրում էին Դեղտրիկյանին որպես դերասան։

Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը լրագրողների հետ զրույցում պատմեց․ 

«Նրան չեմ կոչի միայն Պարոնյան թատրոնի դերասան, նա վերջին 25-30 տարիների հանրապետության լավագույն արտիստներից մեկն էր։ Օրը, եթե չսխալվեմ, ասեմ հունվար ամիսն էր, ինքը գլխավոր դեր էր խաղում, ներկայացման ավարտին զանգեց ինձ ու ասաց, որ հազիվ է խաղացել դերը, գլխապտույտ  ուներ ու թույլ էր։ Իմ սյուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիքով` դերասանի տունը թատրոնն է, բայց թատրոնից հրաժեշտ տալ որոշում է ընտանիքը, և ես՝ ջերմ հարաբերություններ ունենալով Արայի ընտանիքի հետ, հենց առաջին օրը խոսել եմ և իրենք ասացին, որ ուզում են հենց Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենա, այդ իսկ պատճառով 2-3 օր ուշացավ արարողությունը, քանի որ եկեղեցին զբաղված էր։  Ես առաջարկեցի նաև վերջին հրաժեշտը թատրոնից, բայց Արայի կինը ասաց` «Չգիտեմ, ես ուզում եմ եկեղեցի»։ 

 

Մեկնաբանություն

Որոնում