Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE. Միհրան-Արփի, Շպռոտ, Լենա Ղազարյան, Լիլու… Ինչու արտիստներն անտեսվեցին ԱՄՆ-ում. բացառիկ մանրամասներ`մութ պատմությունից

  • Dec 11, 2024

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ են մեկնել մի շարք արտիստներ: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվել օրվան. հատուկ արտիստների համար կարված զգեստներ, շքեղ ու էլեգանտ կերպարներ, որոնք չեն զիջում մեկը մյուսին…

Սակայն, երկրպագուների աչքից չի վրիպել, որ մի քանի հայ երգիչ-երգչուհիներ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հրավիրված չեն եղել այս մրցանակաբաշխությանը: Նրանցից են, օրինակ` երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, Արփի Գաբրիելյանը, Լիլուն, Միհրան Ծառուկյանը, Լենա Ղազարյանը և ուրիշներ:

Այս թեմայի շուրջ երգչուհի Շպռոտն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հարցին ու տվել անկեղծ պատասխաններ և իհարկե խոսել իրեն չհրավիրելու հավանական պատճառների մասին։

Դե իսկ StarNews.am-ը փորձեց կապ հաստատել և՛ կազմակերպչի, և՛ մյուս բացակա հայտնիների հետ: Մեր նամակներն անպատասխան մնացին «անտեսված» հայ հայտնիների կողմից, միայն Լենա Ղազարյանը պատասխանեց` նշելով, որ պարզապես հրավեր չի ստացել:

Իսկ թե իրականում ի՞նչն է պատճառ հանդիսացել շոու բիզնեսը մասերի բաժանելու, StarNews.am-ը հետևողական կգտնվի ու առաջիկայում կստանա նաև այդ հարցի պատասխանը:

Մեկնաբանություն

Որոնում