Ինչպես արդեն հայտնել ենք` Սուրեն Փահլևանյանն ու Մագա Հարությունյանն այս օրերին մեկնել են հանգստի: Նրանք լինում են եվրոպական տարբեր երկրներում և քաղաքներում:
Մագան հանդես է եկել հումորային հրապարակումով, որտեղ նշում է, որ վերջին շրջանում իրենք շատ են «թեսահոտ» առնում, ինչպես ինքն է նշել`իրար վրա են գցում:
Մագան անկեղծացել ու նշել է, որ չի խուսափում բառից, որը բնական երևույթ է և գործածվող բառ:
Նշենք, որ օրեր առաջ էլ Մագան ինստագրամյան իր էջում նոր հոլովակ էր հրապարակել, որտեղ պատմել էր իր օրվա մասին։
Նա նաև կիսվել էր այն մասին, որ իր երազանքները կատարվել են Փարիզում: Մագան նախ խոսել էր իրենց տան մասին՝ նշելով, որ դա իր մանկության երազանքներից առաջինն էր, ապա այն մասին, որ իր երկրորդ երազանքն էր Սուրեն Փահլևանյանի կինը լինելը, բայց այն ժամանակ փոքր էր, իսկ Սուրենն էլ կին ուներ։